ՄԵՐ ՄԱՍԻՆ


Սևանի հացի գործարանում հաց արտադրելն ու ժողովրդին հանապազօրյա հացով ապահովելը Աստվածահաճո գործ է, առավել ևս, երբ այդ գործն անում ես անսահման սիրով, նվիրումով ու բարեխղճորեն: Այս պատասխանատու առաքելությունն ավելի քան 75 տարի պատվով իրականացնում է Սևանի հացի գործարանը: Ձեռնակությունը հանրապետության հացի շուկայի առաջատարն է, ունի տասնհինգ արտադրամասեր և գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանի հետևողական աշխատանքի արդյունքում շարունակաբար ընդլայնվում է արտադրվող տեսականին, ոլորտի լավագույն հացթուխների հետ համատեղ մշակվում են հացի նոր տեսակներ՝ սպառողին մշատպես առաջարկելով ամենից թարմ ու որակյալ հացամթերքները: Ընկերության արտադրանքի գրեթե կեսը հայական ավանդական լավաշն է: Լավաշը հայտնի է ամբողջ աշխարհում որպես ցածր թթվայնությամբ հացատեսակ, այն դյուրամարս է և առողջարար: Գործարանի կողմից մշակվել է լավաշի արտադրության հատուկ հոսքագիծ, որը համապատասխանում է բոլոր չափանիշներին: Այս հոսքագծի հզորությունը կամ արտադրական կարողությունը օրական 700-800 կգ է: Մշտապես ընդլայնվող արտադրատեսականի, որակյալ արտադրական հումք, նորագույն տեխնոլոգիաներ,աշխատակիցների բարեխիղճ և սրտացավ մոտեցում, բարձր մասնագիտական ունակություններով օժտված կազմ. Սա է Սևանի հացի գործարանի հաջողության գաղտնիքը: Գործարար նոր կապերի ստեղծման, սպառողին իրենց տեսականին ներկայացնելու նպատակող Սևանի հացի գործարանը պարբերաբար մասնակցում է սննդարդյունաբերական ցուցահանդեսների: Արդեն երկրորդ տարին անընդմեջ գործարանը ներկայացել էր ArmProd EXPO սննդարդյունաբերության մասնագիտացված ցուցահանդեսում՝ իր գեղեցիկ տաղավարում այցելուներին հյուրասիրելով անմահական հացատեսակներով :Ցուցահանդեսում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից, որպես տեղական շուկայում լավագույն հացամթերք արտադրող ընկերություն Սևանի հացի գործարանը պարգևատրվեց Ոսկե մեդալով: Իսկապես սիրով և պատասխանատվությամբ կատարված աշխատանքը մշտապես բարձր է գնահատվում, ուստի պատահական չեն ընկերության մշտական ձեռքբերումներն ու մրցանակները: 2015 թվականի հոկտեմբերի 23 ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Մերկուրի մրցանակաբաշխության ընթացքում Սևանի հացի գործարանը գրանցեց իր հերթական ձեռքբերումը: Շնորհված մրցանակները պատահական չեն՝ Սևանի հացի գործարանն հաստատուն քայլերով առաջ է ընթանում` անընդհատ կատարելագործելով արտադրապրոցեսը և ավելացնելով տեսականին` հայ սպառողին մշտապես մատակարարելով անհրաժեշտ , բարձրորակ առաջին սպառման մթերքը՝ հանապազօրյա հացը:

Անց ու դարձ


Նորություններ

Այս բաժնում դուք կծանոթանաք մեր կազմակերպությանը վերաբերող նորություններին:

Ծանոթանալ

Միջոցառումներ

Այս բաժնում դուք կծանոթանաք մեր կազմակերպությանը վերաբերող միջոցառումներին:

Ծանոթանալ

Տեսադարան

Այս բաժնում դուք կծանոթանաք մեր կազմակերպությանը վերաբերող նկարներին և հոլովակներին:

Ծանոթանալ