Որակի նշան


Սևանի հացի գործարան 2016 թվականի մայիսի 6-ին Համազգային վստահություն խորհուրդը Հայաստանի սպառողների ասոցիաիայի հետ համատեղ անակնկալ այց կատարեց Սևանի հացի գործարան ՝ ծանոթանալու ձեռնարկության կողմից իրականացվող հացաթխման պրոցեսներին և գործարանի հիգիենիկ պայմաններին: Ձեռնակության ղեկավար Աշոտ Ավետիսյանը հյուրերին և այցելուներին ներկայացրեց Հայաստանում հացամթերքի արտադրության զարգացումները, խնդիրներն ու ընկերության առաջիկա հեռանկարները: Այցի շրջանակներում «Սևանի հացի գործարանին» շնորհվեց հավաստագիր`«Որակի նշան», որը վկայում է, որ «Սևանի հացի գործարանի» թողարկած արտադրանքն անցել է փորձաքննություն, ապրանքանիշը համապատասխանում է սերտիֆիկացման չափանիշներին և երաշխավորվում է ՀՀ Ստանդարտների Ազգային Ինստիտուտի կողմից : Սևանի հացի գործարանի կողմից թողարկվող արտադրանքի մասին իրենց տպավորություններով կիսվեցին նաև ընկերության մշտական հաճախորդները: Իսկապես, հաց արտադրելն ու ժողովրդին հանապազօրյա հացով ապահովելն Աստվածահաճո գործ է, առավել ևս, երբ այդ գործն անում ես անսահման սիրով, նվիրումով ու բարեխղճորեն: Սևանի հացի գործարանը հանրապետության հացի շուկայի առաջատարն է, ունի շուրջ 20 արտադրամասեր և տնօրենի հետևողական աշխատանքի արդյունքում շարունակաբար ընդլայնվում է արտադրվող տեսականին, ոլորտի լավագույն հացթուխների հետ համատեղ՝ մշակվում են հացի նոր տեսակներ ու տեխնոլոգիաներ ՝ սպառողին մշտապես առաջարկելով ամենից թարմ ու որակյալ հացամթերքները: Ընկերության արտադրանքի գրեթե կեսը հակական ավանդական լավաշն է: Գործարանի կողմից մշակվել է լավաշի արտադրության հատուկ հոսքագիծ, որը համապատասխանում է բոլոր չափանիշներին: Այս հոսքագծի հզորությունը կամ արտադրական կարողությունը օրական 700-800 կգ է: Մշտապես ընդլայնվող արտադրատեսականի, որակյալ արտադրական հումք, նորագույն տեխնոլոգիաներ,աշխատակիցների բարեխիղճ և սրտացավ մոտեցում, բարձր մասնագիտական ունակություններով օժտված կազմ. Սա է Սևանի հացի գործարանի հաջողության գաղտնիքը: Որակով կատարված ցանկացած աշխատանք արժանիորեն է գնահատվում: Շնորհներն ու պարգևները պատահական չեն՝ Սևանի հացի գործարանն հաստատուն քայլերով առաջ է ընթանում` անընդհատ կատարելագործելով արտադրապրոցեսը և ավելացնելով տեսականին` հայ սպառողին մշտապես մատակարարելով անհրաժեշտ , բարձրորակ առաջին սպառման մթերքը ՝ հանապազօրյա հացը:

Անց ու դարձ


Նորություններ

Այս բաժնում դուք կծանոթանաք մեր կազմակերպությանը վերաբերող նորություններին:

Ծանոթանալ

Միջոցառումներ

Այս բաժնում դուք կծանոթանաք մեր կազմակերպությանը վերաբերող միջոցառումներին:

Ծանոթանալ

Տեսադարան

Այս բաժնում դուք կծանոթանաք մեր կազմակերպությանը վերաբերող նկարներին և հոլովակներին:

Ծանոթանալ