Սևանի հաց ԼԱՎԱՇ


Անուշաբույր, ախորժաբեր հայկական լավաշ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մի մասնիկ, ամենահայտնի հայկական, ազգային, ավանդական հացատեսակ, որը դարեր ի վեր հայոց սեղանների անփոխարինելի զարդն ու հայկականության ամենավառ խորհրդանիշն է: Այս ավանդույթները տարիներ շարունակ պատվով կրում և այսօր նորագույն տեխնոլոգիաներով հագեցած՝ նորովի է մատուցում մեր հանրապետության հացի շուկայի առաջատար Սևանի հացի գործարանը: Ավելի քան 75 տարի այստեղ անսահման սիրով, նվիրումով ու բարեխղճորեն պահպանվում է հացաթխման ավանդույթները: Գործարանի տնօրեն, հացարտադրության գիտակ Աշոտ Ավետիսյանի կողմից մշակվել և հաջողությամբ ներդրվել է լավաշի արտադրության հատուկ հոսքագիծ: Այն մի քանի անգամ հեշտացրել է լավաշի արտադրության գործընթացը և համապատասխանում է որակի վերահսկման և անվտանգության բոլոր չափանիշներին: Հոսքագիծը հարմար է և հեշտ կիրառելի, ապահովում է լավաշի արտադրության բարձր որակ: Երկարությունը 6.5 մետր է և կարող է հեշտությամբ տեղավորվել անգամ 50-60 քմ արտադրական տարածքում, ունի բարձր արտադրողականություն՝ մեկ ժամվա ընթացքում արտադրվում է 60-70 կգ լավաշ: Բազմաթիվ առավելություններից է քիչ աշխատուժի անհրաժեշտությունը: Մեկ հոսքագծի վրա կարող է աշխատել ընդամենը 4 հացթուխ: Արտադրապրոցեսը հասցված է առավելագույն պարզության. հատուկ մասնագետներ, տեխնոլոգիաներ և տեխնոլոգներ անհրաժեշտ չեն արտադրական գործընթացի համար: Հոսքագիծը պատրաստված է էկոլոգիապես մաքուր, հատուկ հրակայուն մետաղից, որի շնորհիվ այն ծառայում է երկար, տեղափոխելիս վնասվելու ռիսկը չափազանց փոքր է: Իսկ որևէ անսարքություն առաջանալու դեպքում , վերականգնվում է արագ և առանց լուրջ ֆինանսական դժվարությունների: Հոսքագծի համար ապահովվում է 1 տարվա երաշխիք : Վառարանը էներգախնայող է, շահագործվում է և՛ գազով, և՛ էլեկտրականությամբ, սակայն միաժամանակ օգտագործել հնարավոր չէ: Այն կարող է կառուցվել ըստ ցանկության: Վառարանը հնարավորություն է ընձեռում ցանկացած չափի և կշռի լավաշ արտադրել: Այսպիսով այս հոսքագծի շնորհիվ մի քանի անգամ հեշտացել է լավաշի արտադրության գործընթացը : Բարձրակարգ ալյուրով պատրաստված համաչափ գնդերը որոշակի հասունացման պրոցեսից հետո, մի քանի վայրկյանում դառնում են մագաղաթի պես բարակ ու հավասար՝ փոխարինելով մեծ ժամանակ, ջանքեր և ուժ պահաջող գրտնակին: Այնուհետև լավաշը վառարանում համաչափ թխվում է և կարիք չունի այն շրջելու կամ տեղափոխելու: Վառարանից հաշված վայրկաններ անց դուրս է գալիս անուշաբույր լավաշը: Արտադրական վերջին փուլում լավաշը ցողվում է ջրով՝ որպեսզի այն չփշրվի: Հարկ է նշել, որ իր բարձր արդյունավետության և մեծ արտադրողականության շնորհիվ լավաշի այս հոսքագիծը ընդլայնել է իր աշխարհագրությունը: Բացի Հայաստանից, այն այսօր հաջողությամբ կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում՝ մեծացնելով հայկական լավաշի արտադրության քարտեզը: Սպառողի գնահատականն ու ընտրությունն ամենակարևորն է ,նա բարձր է գնահատում ախորժահամ ու անուշաբույր, հայկական խոհանոցի անփոխարինելի զարդ, էկոգիապես մաքուր, դյուրամարս Սևանի հացի գործարանի բացառիկ համ և բույր ունեցող լավաշը:

Անց ու դարձ


Նորություններ

Այս բաժնում դուք կծանոթանաք մեր կազմակերպությանը վերաբերող նորություններին:

Ծանոթանալ

Միջոցառումներ

Այս բաժնում դուք կծանոթանաք մեր կազմակերպությանը վերաբերող միջոցառումներին:

Ծանոթանալ

Տեսադարան

Այս բաժնում դուք կծանոթանաք մեր կազմակերպությանը վերաբերող նկարներին և հոլովակներին:

Ծանոթանալ