Սևանի հացի գործարանում հաց արտադրելն ու ժողովրդին հանապազօրյա հացով ապահովելը Աստվածահաճո գործ է, առավել ևս, երբ այդ գործն անում ես անսահման սիրով,
նվիրումով ու բարեխղճորեն: Այս պատասխանատու առաքելությունն ավելի քան 75 տարի պատվով իրականացնում է Սևանի հացի գործարանը: Ձեռնակությունը հանրապետության հացի շուկայի
առաջատարն է, ունի տասնհինգ արտադրամասեր և գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանի հետևողական աշխատանքի արդյունքում շարունակաբար ընդլայնվում է արտադրվող տեսականին, ոլորտի
լավագույն հացթուխների հետ համատեղ մշակվում են հացի նոր տեսակներ՝ սպառողին մշատպես առաջարկելով ամենից թարմ ու որակյալ հացամթերքները: Ընկերության արտադրանքի գրեթե կեսը
հայական ավանդական լավաշն է: Լավաշը հայտնի է ամբողջ աշխարհում որպես ցածր թթվայնությամբ հացատեսակ, այն դյուրամարս է և առողջարար: Գործարանի կողմից մշակվել է լավաշի
արտադրության հատուկ հոսքագիծ, որը համապատասխանում է բոլոր չափանիշներին: Այս հոսքագծի հզորությունը կամ արտադրական կարողությունը օրական 700-800 կգ է:
Մշտապես ընդլայնվող արտադրատեսականի, որակյալ արտադրական հումք, նորագույն տեխնոլոգիաներ,աշխատակիցների բարեխիղճ և սրտացավ մոտեցում, բարձր մասնագիտական ունակություններով
օժտված կազմ. Սա է Սևանի հացի գործարանի հաջողության գաղտնիքը: Գործարար նոր կապերի ստեղծման, սպառողին իրենց տեսականին ներկայացնելու նպատակող
Սևանի հացի գործարանը պարբերաբար մասնակցում է սննդարդյունաբերական ցուցահանդեսների: Արդեն երկրորդ տարին անընդմեջ գործարանը ներկայացել էր ArmProd EXPO
սննդարդյունաբերության մասնագիտացված ցուցահանդեսում՝ իր գեղեցիկ տաղավարում այցելուներին հյուրասիրելով անմահական հացատեսակներով :Ցուցահանդեսում ՀՀ
գյուղատնտեսության նախարարության կողմից, որպես տեղական շուկայում լավագույն հացամթերք արտադրող ընկերություն Սևանի հացի գործարանը պարգևատրվեց Ոսկե մեդալով:
Իսկապես սիրով և պատասխանատվությամբ կատարված աշխատանքը մշտապես բարձր է գնահատվում, ուստի պատահական չեն ընկերության մշտական ձեռքբերումներն ու մրցանակները:
2015 թվականի հոկտեմբերի 23 ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Մերկուրի մրցանակաբաշխության ընթացքում Սևանի հացի գործարանը գրանցեց իր հերթական ձեռքբերումը:
Շնորհված մրցանակները պատահական չեն՝ Սևանի հացի գործարանն հաստատուն քայլերով առաջ է ընթանում` անընդհատ կատարելագործելով արտադրապրոցեսը և ավելացնելով տեսականին`
հայ սպառողին մշտապես մատակարարելով անհրաժեշտ , բարձրորակ առաջին սպառման մթերքը՝ հանապազօրյա հացը:
Այս բաժնում դուք կծանոթանաք մեր կազմակերպությանը վերաբերող նկարներին և հոլովակներին: