Հայկական լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մասնիկն է: Ամենահայտնի հայկական, ազգային, ավանդական հացատեսակն է, որը հայկականության ամենավառ խորհրդանիշն է: Այս ավանդույթները պատվով կրում և այսօր նորօրյա տեխնոլոգիաներով հագեցած նորովի է մատուցում ՀՀ հացի շուկայի առաջատար Սևանի հացի գործարանը: Ավելի քան 75 տարի այստեղ պահպանվում է հացաթխման բազմադարյա ավանդույթը: Գործարանի տնօրեն, հացարտադրության գիտակ Աշոտ Ավետիսյանի կողմից մշակվել է լավաշի արտադրության հոսքագիծ, որն ունի հետևյալ առավելությունները՝
1. Լավաշի հոսքագիծը մի քանի անգամ հեշտացնում է լավաշի արտադրման գործընթացը:
2. Երկարությունը 6,5 մետր է, և հեշտությամբ կարող է տեղավորվել 50-60 քառ. մետր արտադրական տարածքում:
3. Պատրաստված է էկոլոգիապես մաքուր հրակայուն մետաղից և չի վնասվում:
4. Տրամադրվում է 1 տարի երաշխիք:
5. Էլեկտրախնայող է: Առաջարկում ենք երկու տարբերակ գազով և էլեկտրաէներգիայով:
6. Տեղադրումը կատարվում է մեր մասնագետների կողմից և անվճար է:
7. Հատուկ մասնագետներ, տեխնոլոգներ անհրաժեշտ չեն հոսքագիծը աշխատացնելու համար:
8. 4 անձը բավական է հոսքագիծը աշխատացնելու համար:
9. 1 ժամում արտադրվում է 60-70 կգ լավաշ:
10. Վառարանը հնարավորություն է տալիս ցանկացած չափի լավաշ արտադրել:
11. Վառարանում լավաշը համաչափ թխվում է և այլևս շրջելու կարիք չկա:
12. Արտադրական վերջին փուլում լավաշը ցողվում է ջրով, որպեսզի չփշրվի:
13. Լավաշի հոսքագիծը ընդլայնել է իր աշխարհագրությունը և այսօր կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում: Այսօր այնտեղադրված է Ռուսաստանում, Գերմանիայում, Բելառուսիայում:
Լավաշի հոսքագծի տեղադրումը կատարվում է մեր մասնագետների կողմից անկախ Ձեր գտնվելու վայրից:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք
Լավաշի հոսքագծի աշխատանքը կարող եք տեսնել այս վիդեոներում:
Այս բաժնում դուք կծանոթանաք մեր կազմակերպությանը վերաբերող նկարներին և հոլովակներին: