Հայկական հացի լավագույն ավանդույթները շարունակող՝ շուրջ 75-ամյա պատմություն ունեցող «Սեվանի հացի գործարան»-ը Արմպրոդ 2015 էքսպո ցուցահանդեսին ներկայացավ իր հացերի բազմազան տեսականիով: Հացի արտադրությանն այստեղ վերաբերվում են որպես իսկական արվեստի:Հացը պատրաստվում է մեծ խնամքով ու ջերմությամբ: Եվ պատահական չէ սպառողների մեծ գոհունակությունը, ինչն ավելի է ոգևորում կոլեկտիվին:
Ոլորտում առկա մրցակցությունը չի խանգարում Սևանի հացին հաստատուն մնալ իր դիրքերում:
Էքսպոյի փակման հանդիսավոր արարողության ժամանակ, ազգային համեղ հացատեսակները ներկայացնող «Սևանի հացի գործարան» -ը, արժանացավ ոսկե մեդալի՝ բարձրորակ արտադրության համար:
Այս բաժնում դուք կծանոթանաք մեր կազմակերպությանը վերաբերող նկարներին և հոլովակներին: